-
05.05.2014|
16:04
Իրանի և վեց գերտերությունների միջուկային փորձագետներն այսօր հանդիպում են Նյու Յորքում՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հարցը և փորձելու ավելի բարդ հարցերի շուրջ հասնել կայուն համաձայնության:
-
05.05.2014|
16:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ՈՒկրաինայի ճգնաժամը՝ ընդգծելով միջազգային միջամտության կարևորությունը լարվածության թուլացման համար:
-
05.05.2014|
13:37
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ նրա սկսած բարեփոխումներն անպայման շարունակվելու են:
-
05.05.2014|
13:36
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ:
-
05.05.2014|
13:33
ԵՄ-ն պետք է անցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլին, եթե ՈՒկրաինան չկարողանա նախագահական ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
-
04.05.2014|
13:24
Դոնեցկի մարզի Կրամատորսկի ու Սլավյանսկի զտումներից հետո բանակը մարտական գործողություններ է կատարելու մյուս քաղաքներում՝ հայտարարել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
-
04.05.2014|
13:21
Վարշավայում մայիսի 2-ին տեղի ունեցած եռակողմ խորհրդակցությունների կարևորագույն արդյունքը Եվրահանձնաժողովի կողմից ՈՒկրաինայի գազի պարտքի ճանաչումն էր՝ լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանդիպումը կոնկրետ արդյունք չունեցավ:
-
04.05.2014|
13:20
Մայիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա միջազգային գագաթնաժողով, որին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
-
04.05.2014|
13:12
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան ԱՄՆ Նյու Յորք քաղաքում: Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում մատուցվեց հոգեհանգստյան պատարագ, ժամերգություն, որից հետո տեղի ունեցավ քայլարշավ դեպի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայան:
-
04.05.2014|
13:08
Մայիսի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: